
«Արմենիան» թողել է Սբ. Ղազարում, վերցրել է «Կիլիկիան» ու ճամփորդել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելողներին առաջինը դիմավորում է Զորի Բալայանի «Արմենիա» նավը: Նա այդ նավը բերել-կանգնեցրել է Սուրբ Ղազարում, վերցրել նրանց «Կիլիկիան» ու ճամփորդել:
Տեւական ժամանակ Սբ. Ղազարի հոգեւորականներին են դիմում Վենետիկի հայ գործարարները` «Արմենիան» 1 մլն դոլարով գնելու, հայկական դրոշն Ադրիատիկում-Վենետիկում` գոնդոլների եւ մնացյալ նավերի կողքին ծածանելու, նավարկելու, «հաճելին օգտակարի» հետ համակցելու խնդրանքով: Սակայն Զորի Հայկովիչը չի տալիս իր համաձայնությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: