
Կարեն Կարապետյանը մասնակցելու է ՀՀԿ-ի քարոզարշավին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին: Այդ մասին կառավարության ղեկավարը հայտարարեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հարցին` քարոզարշավի ընթացքում գնալու է արձակուրդ, վարչապետն ասաց. «Ես չգիտեմ, դրա համար պե՞տք է արձակուրդ գնալ, թե՞ ոչ: Եթե պետք է, կգնամ արձակուրդ, իսկ եթե պետք չէ, չեմ գնա ու արձակուրդս կծախսեմ ավելի լավ բանի վրա»,- ասաց Կարապետյանը:
Մյուս հարցին, այսինքն` անպայման մասնակցելո՞ւ Է ՀՀԿ-ի քարոզարշավին, Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Որ ՀՀԿ անդամ եմ դարձել, պետք է մասնակցեմ»: