Բաժիններ՝

Քերին Իսրայելին մեղադրել է սաբոտաժի մեջ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կտրուկ քննադատել է իսրայելցի նախարարներին՝ նրանց մեղադրելով Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնմանը միտված ջանքերը սաբոտաժի ենթարկելու մեջ։

«Իսրայելի ներկայիս կառավարության նախարարների կեսից ավելին հրապարակավ հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել Պաղեստին պետությունը, որ այն գոյություն չի ունենալու»,- հայտարարել է Քերին՝ ելույթ ունենալով «Սաբան» ֆորումում, որտեղ հանդիպում են Իսրայելի և ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկանում ենք Պետդեպի կայքից։

Տեսակամրջով ֆորումին մասնակցել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա հայտարարել է, որ բռնակցված տարածքներում բնակատեղիների շինարարությունը խաղաղ գործընթացի համար արգելք չէ։ Նա կոչ է արել արաբական երկրներին ճանաչել Իսրայելը՝ որպես պետություն։

Ի պատասխան՝ Քերին կասկած է հայտնել, թե դա տեղի կունենա առանց Իսրայելի կողմից պաղեստինցիների հետ հաշտվելու փորձերի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031