
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավարը Ռուսաստանին անվանել է «թիվ մեկ սպառնալիք»

ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Ջեյմսը հայտարարել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին է։
«Մեր առաջ մի շարք սպառնալիքներ են ծառացել, սակայն Ռուսաստանն իր ատոմային պոտենցյալով, կարող է սպառնալիք ներկայացնել մեր երկրի գոյության համար»,- նշել է Ջեյմսը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերն էր քննադատել Ռուսաստանին և հայտարարել, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է հետագայում ևս ամրապնդել կապերը ՆԱՏՕ-ի հետ և միասին դիմակայել «նոր և հին, սակայն նոր տեսք ընդունած սպառնալիքներին»։