Բաժիններ՝

Իտալիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել է իր պարտությունը խորհրդարանական բարեփոխումների մասին հանրաքվեում և հայտարարել իր հրաժարականի մասին, հայտնում է BBC-ն։

Չնայած նրան, որ ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, արդեն պարզ է, որ ընտրողների մեծ մասը դեմ է քվեարկել բարեփոխումներին, ասել է Ռենցին, որը ավելի վաղ հայտարարել էր, թե քվեարկության նման ելքի պարագայում հրաժարական կներկայացնի։
Ռենցին հայտարարել է, որ նախնական հաշվարկով «բացարձակ ակնհայտ է», որ բարեփոխումների մասին առաջարկը տապալվել է։

Իր վրա վերցնելով պարտության ողջ պատասխանատվությունը՝ նա կոչ է արել ընդդիմադիր ճակատի գործիչներին ներկայացնել իրենց առաջարկները։
«Ես պարտվել եմ և ես ասում եմ այդ մասին բարձրաձայն»,- ասել է Ռենցին։

Հիշեցնենք, որ երեկ Իտալիայում անցկացվում էր համազգային հանրաքվե Սենատի բարեփոխման վերաբերյալ (երկրի խորհրդարանի վերին պալատը), որը նախաձեռնել է ձախ կենտրոնամետ վարչապետ Մատեո Ռենցին։

Փորձագետների կանխատեսմամբ՝ Սենատի կազմն ու լիազորություններն ինքնին այնքան էլ կարևոր չէին հասարակության համար, սակայն քաղաքացիները, որոնք դժգոհ են Մերձավոր Արևելքից ժամանած փախստականների թվի ավելացումից ու տնտեսական ստագնացիայից, հնարավորություն էին ստացել արտահայտել իրենց դժգոհությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս