Բաժիններ՝

Ավստրիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդեր Վան դեր Բելլենը

Ավստրիայի  ազատության կուսակցությունից նախագահի թեկնածու Նորբերտ Հոֆերն ընդունել է պարտությունը դեկտեմբերի 4-ին կայացած կրկնական ընտրություններում: Այս մասին  ասված է նրա հայտարարության մեջ, որը զետեղված է Facebook սոցցանցում թեկնածուի էջում:

«Շնորհավորում եմ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին հաջողության կապակցությամբ եւ խնդրում եմ բոլոր ավստրիացիներին միավորվել ու համագործակցել»,- նշվում է Հոֆերի հայտարարության մեջ:

Անկախ թեկնածու եւ «Կանաչներ» կուսակցության նախկին առաջնորդ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը Ավստրիայի կրկնական նախագահական ընտրություններում հավաքում է ձայների 53,4 տոկոսը: Սրանք են քվեաթերթիկների 70 տոկոսի հաշվման հիման վրա ընտրությունների առաջին արդյունքները, որոնք հրապարակել է APA ավստրիական լրատվական գործակալությունը: Աջ կուսակցությունից թեկնածու Նորբերտ Հոֆերի օգտին քվեարկել Էէ ընտրողների 46,6 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է գրեթե 75 տոկոս:

Երկու թեկնածուներն էլ արդեն հանդիպել են Հոֆբուրգ պալատի հատուկ մամուլի կենտրոնում, որտեղ միմյանց ձեռք են սեղմել: Ընդ որում Հոֆերը նշել է, որ մտադիր է վեց տարի անց վերստին առաջադրել իր թեկնածությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս