
Չավին կլինի «Բարսելոնայի» մարզիչը, եթե Պիկեն դառնա ակումբի նախագահը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին խոսել է իր ապագայի մասին` ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:
Չավին նշել է, որ իր ապագան միանշանակ կապված է լինելու կատալոնական ակումբի հետ:
Ըստ Չավիի՝ կատալոնացիները նոր էջ են բացել ֆուտբոլի պատմության մեջ, և նա ուրախ կլինի իր ներդրումն ունենալ ակումբի ապագա պլաններում;
«Ես կցանկանայի գլխավորել «Բարսելոնան», եթե Պիկեն լիներ ակումբի նախագահը»,- նշել է Չավին:
Սիրարփի Աղաբաբյան