
Գերմանիայում ձերբակալել են «Թալիբան»ի ենթադրյալ անդամի

Գերմանիայում ձերբակալվել է «Թալիբան» շարժման ենթադրյալ մասնակից, Աֆղանստանի 20ամյա քաղաքացի Հեքմաթ Թ.ն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Գերմանիայի դատախազության մամուլի ծառայությունը:
Հետաքննության տվյալներով` տղամարդը հարել է շարժմանը 2013 թվականին, այդ ժամանակ Աֆղանստանում սովորել է առնչվել զենքի հետ:
Մինչև 2014 թվականը նա մի քանի անգամ թալիբների կողմից մասնակցել է աֆղանական զինված ուժերի և ոստիկանության դեմ բախումներին: