Բաժիններ՝

Դատախազի միջնորդությամբ Գևորգ Սարգսյանը (Ջունգլ մականվամբ) կալանավորվել է

Գևորգ Սարգսյանի (Ջունգլ մականվամբ) կողմից ծեծի ենթարկվելու մասին Հասմիկ Մնացականյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք­Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի 2016թ. նոյեմբերի 28-­ի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118­րդ հոդվածով:

Նկատի ունենալով, որ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարտան Թումանյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար Երևան քաղաքի Ավան և Նոր­ Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 113­- րդ հոդվածի 2­րդ մասի 3­րդ կետով մեղադրվող Գևորգ Սարգսյանն, առերևույթ կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, այսինքն՝ ընտրված անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցը չի ապահովել նրա պատշաճ վարքագիծը, Երևան քաղաքի Ավան և
Նոր­Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը 2016թ. դեկտեմբերի 2­ին միջնորդություն է ներկայացրել դատարան Գևորգ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Դատարանի նույն օրվա որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է և Գևորգ Սարգսյանն արգելանքի է վերցվել դատական նիստերի դահլիճում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս