Լևոն Զուրաբյանն ու Հրանտ Բագրատյանն առաջարկում են զգալիորեն ավելացնել կուսակցությունների պետական ֆինանսավորումը

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Հրանտ Բագրատյանն առաջարկում են զգալիորեն ավելացնել կուսակցություններին հատկացվող պետական ֆինանսավորումը: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Միակ լուրջ երաշխիքը անկախ կուսակցական համակարգի ստեղծման և կառավարման որակի բարձրացման, և որպեսզի կուսակցություններն օլիգարխների, իշխանության ազդեցությունից զերծ լինեն, մենք առաջարկում ենք ոչ պակաս, քան Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ քվերակությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի հազարապատիկից դրամային արտահայտութամբ գումար տրամադրել, իսկ նախընտրական տարվա մեջ` 3 հազարապատիկից ոչ պակաս»,- ասաց նա:

Ըստ Լ.Զուրաբյանի` դա թույլ կտա ամեն կուսակցությանն ունենալ անկախ պետականորեն միջոցներ` իր գործունեությունը, կուսակցական շինարարությունը ծավալելու և նաև ընտրարշավին մասնակցելու համար:

Նա նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների առաջարկի մասին նամակն արդեն պատարստ է և ինքն ու Հ.Բագրատյանը ստորագրել են այն: Լ.Զուրաբյանի խոսքով` նամակը կուղարկեն քարտուղարություն, իսկ մնացած պատգամավորները կարող են աջակցել իրենց առաջարկին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս