
Instagram-ը դժոխք է. Ջասթին Բիբեր

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը սոցիալական ցանցերն օգտագործել չկամենալը բացատրել է նրանով, որ Instagram-ը նախատեսված է սատանայի համար: Այս մասին հաղորդել է Mashable-ը:
«Ես կարծում եմ՝ դժոխքն Instagram-ն է,- հայտարարել է հանրաճանաչ երաժիշտը հավաքված երկրպագուներին:- 90 տոկոսով համոզված եմ դրանում»: «Մեզ ուղարկում են դժոխք, եւ մենք փակված վիճակում ենք հայտնվում Instagram-ի սերվերում,- պարզաբանել է Բիբերը:- Ես խրվում եմ անձնական հաղորդագրությունների մեջ, փորձում եմ դուրս պրծնել, բայց չեմ կարողանում»:
22-ամյա երգիչն ավարտել է համերգային շրջագայությունը եւ այժմ մտածում է, թե ինչով է զբաղվելու ամանորյա համերգից հետո: «Ոչինչ չեմ անի: Կպառկեմ լողավազանի մոտ, լուսանկարներ կանեմ Instagram-ի համար եւ դանք չեմ բեռնի համացանցում»,- հայտնել է նա: