
Դիաբետի վաղ նշանները. մի՛ արհամարհեք դրանք

Դիաբետը ժամանակակից հասարակության առողջական ամենատարածված խնդիրներից մեկն է։ Fithacker.ru կայքը գրում է, որ, չնայած սրան՝ մարդկանց մեծ մասն անհրաժեշտ չափով տեղեկացված չէ հիվանդության մասին։ Հայտնի է, որ դիաբետն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա, և դիետան կարող է մեծ նշանակություն ունենալ խնդրի կարգավորման համար։ Սակայն, երբ խոսքը գնում է դիաբետի նախանշանների մասին, մարդկանց մեծ մասը չգիտի, թե ինչ հուշումներ է ուղարկում օրգանիզմը։
1. Տեսողության վատացում։ Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, եթե տեսողության վատացում է նկատվում։
2. Լսողության կորուստ։ Այս խնդիրը ևս կարող է դիաբետի հետևանք լինել։ Ըստ մասնագետների՝ դիաբետը վնասում է ականջի նյարդերն ու արյունատար անոթները՝ դրանով իսկ հանգեցնելով լսողության կորստի։ Այդ պատճառով անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ, եթե փոփոխություններ եք նկատում։
3. Քոր։ Դիաբետն ազդում է արյան շրջանառության վրա, ինչի հետևանքով կարող է քոր առաջանալ, մաշկը կարող է չորանալ։ Եթե չեք կարողանում այս խնդիրը լուծել փափկեցնող կրեմի օգնությամբ, անհրաժեշտ է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը։
4. Մաշկ։ Դիաբետը բացասաբար է անդրադառնում մաշկի վիճակի վրա, մաշկի վրա առաջանում են մուգ հետքեր, հատկապես՝ մատների հոդերի, արմունկների և իրանի հետևի հատվածում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը