Բաժիններ՝

Ֆինլանդիան վերսկսում է առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ. Financial Times

2013 թվականից ի վեր առաջին անգամ Ֆինլանդիան վերսկսել է առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, գրում է Financial Times-ը։ Հաղորդվում է, որ ՌԴ փոխվարչապետի և Ֆինլանդիայի առևտրի նախարարի գլխավորությամբ ստեղծվել է ֆինն-ռուսական առևտրային հանձնաժողով։

«Մենք 1300 կմ-անոց ընդհանուր սահման ունենք Ռուսաստանի հետ, այդ պատճառով բազմաթիվ հարցեր ունենք, որոնց վերաբերյալ մեզ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է համագործակցել։ Սակայն մեր շահերից է բխում, որ Արևմուտքը պահպանի միասնությունը միջազգային իրավունքի խախտումների նկատմամբ։ Այդ երկու հարցերը միմյանց չեն հակասում»,- հայտարարել է Ֆինլանդիայի առևտրի նախարար Կայ Միկանենը։ Ընդ որում՝ պատժամիջոցների հարցը հանդիպմանը չի քննարկվել։

Նա նշել է, որ Ռուսաստանը, չնայած պատժամիջոցներին, ֆիննական արտահանման՝ մեծությամբ հինգերորդ ուղղությունն է և ֆինն նախարարի խոսքով՝ «կարևոր է աջակցել Ռուսաստանում ֆիննական ընկերությունների աշխատանքին»։ Նա կոչ է արել չգերագնահատել համատեղ առևտրային հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը։ «Դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա, ես դա չէի գերագնահատի»,- ասել է Կայ Միկանենը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս