
Թրամփը «ցնցող տղա» է որակել Պակիստանի վարչապետին

Դոնալդ Թրամփը Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Պակիստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին՝ նպատակ ունենալով լուծել այդ երկրի առջեւ ծառացած խնդիրները: Այս մասին հայտնել է վարչապետի գրասենյակը:
«Ես պատրաստ եմ եւ կցանկանայի խաղալ այն դերը, որը դուք սպասում եք ինձանից, որպեսզի առկա հիմնախիդիրների լուծում գտնենք: Դա ինձ համար պատիվ կլինի, եւ ես անձամբ պատրաստ եմ մասնակցել դրան»,- ասել է Թրամփը ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Շարիֆի հետ կայացած առաջին զրույցում:
Հաղորդագրության մեջ ասված է, որ Թրամփը վարչապետին համարել է «ցնցող տղա» եւ հավաստել նրա հետ անձնական բարեկամական հարաբերություններ հաստատելու ձգտումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: