Բաժիններ՝

«Կանոլի». Սիցիլիական ավանդական աղանդեր «Կնքահայրը» ֆիլմից

Էներգետիկ արժեքը 1 չափաբաժնում.

Կալորիականություն – 814 կկալ
Սպիտակուցներ – 18.1 գ
Ճարպեր – 23.7 գ
Ածխաջրեր – 129.3 գ

Բաղադրիչներ

1. Ցորենի ալյուր – 345 գ
2. Շաքարավազ – 200 գ
3. Աղացած դարչին – 1 թ/գ
4. Կարագ – 80 գ
5. Կարմիր գինի – 5 ճ/գ
6. Ձու – 2 հատ
7. Ձվի սպիտակուց – 1 հատ
8. Բուսայուղ – ըստ ճաշակի
9. Պանիր «Ռիկոտա» – 450 գ
10. Վանիլի էքստրակտ – 2 թ/գ
11. Նարնջի կեղևի քերուկ – 1 թ/գ
12. Կարամելացված բալ – 1 բանկա
13. Նարնջի չիր – ըստ ճաշակի
14. Աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

1. Մեծ թասի մեջ խառնել ալյուրը, 50 գ շաքարավազ, դարչին և աղ: Ավելացնել սառեցրած կարագը կտրատված քառակուսիների և ձեռքով այդ խառնուրդը վերածել փշրանքի: Ավելացնել գինին և ձվերը և խմոր հունցել: Տեղափոխել սեղանի վրա և հունցել խմորը 6-8 րոպե: Հունցելուց հետո փաթաթել սննդային թաղանթով և 1 ժամ դնել սառնարանում: 1_640x420

2. Խմորը բաժանել 4 մասի և գրտնակել մինչև 1 միլիմետր հաստություն ստանալը: Գրտնակած խմորի շերտը կտրել 10 սմ տրամագիծ ունեցող կլորների և շարել թխելու համար թղթով պատած տապակի վրա: Յուրաքանչյուր կլոր շերտը փաթաթել կանոլիի համար նախատեսված 2.5 սմ տրամագծով և 10 սմ երկարությամբ խողովակի շուրջը՝ հարած սպիտակուցով ամրացնելով ծայրերը: 2_640x420

3. 6 լիտրանոց թասի մեջ բուսայուղ լցնել և տաքացնել մինչև 180 աստիճան: Մի քանի կանոլի իջեցնե բուսայուղի մեջ և տապակել 1-2 րոպե՝ մինչև վառ շագանակագույն դառնալը: Տապակել բոլոր կանոլիները: Սառած կանոլիներից հանել խողովակները: 3_640x420

4. Պատրաստել կենտրոնի քերուկը: Խառնել ռիկոտան, մնացած շաքարավազը, վանիլինը, դարչինը և քերուկը, ստանալ միատարր զանգված: Խոհարարական տոպրակի օգնությամբ կանոլիները խճողել կրեմով: Ծայրերը զարդարել բալով և նարնջի կեղևի քերուկով: 4_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս