Բաժիններ՝

Ժոզե Մոուրինիոն հունվարին ցանկանում է գնել «Չելսիի» կիսապաշտպան Վիլյանին

Մարզիչը ցանկանում է վերամիավորվել իր նախկին ֆուտբոլիստի հետ:

Անտոնիո Կոնտեի օրոք բրազիլացին ավելի հազվադեպ է դուրս գալիս դաշտ հիմնական կազմում՝ տեղը զիջելով Պեդրոյին: 28-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է այդ վիճակից և «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը պլանավորում է ձմռանը օգնել նրան՝ միաժամանակ ուժեղացնելով սեփական թիմը:

Ինչպես գրում է ESPN-ը, Մոուրինիոն հունվարին կանի ամեն ինչ, որպեսզի ստանա Բրազիլիայի հավաքականի կիսապաշպանին: Ֆուտբոլիստը գնահատվում է 40 մլն ֆունտ:

Վիլյանը նախորդ տարի ճանաչվել է «Չելսիի» տարվա լավագույն ֆուտբոլիստ:

2016-17թթ. մրցաշրջանում բրազիլացին անցկացրել է 8 խաղ և դարձել է 2 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս