Բաժիններ՝

«Գոհ եմ 11-րդ պարտիայի ոչ ոքիից և ինձ հարմարավետ եմ զգում». Մագնուս Կարլսեն

Շախմատի գործող աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը ռուսաստանցի գրոյսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ շախմատային թագի համար խաղի 11-րդ տուրի ոչ ոքիից հետո կիսվել է իր տպավորություններով: Խաղի հաշիվը մնաց հավասար՝ 5.5:5.5:

«Պարտիան հենց սկզբից լավ դասավորվեց ինձ համար: Նույնիսկ արդեն չեմ հիշում, թե ինչ էր դեբյուտում: Ինձ հետ ամեն ինչ կարգին է և ես գոհ եմ ոչ ոքիից: Ինձ շատ հարմարավետ եմ զգում»,- ասել է Կարլսենը NRK-ի եթերում:

12-րդ պարտիան տեղի կունենա նոյեմբերի 28-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս