Բաժիններ՝

«Ռեալը», «Լեյպցիգը» և «Հոֆենհայմը» Եվրոպայի թոփ-5 լիգաների միակ թիմերն են, որոնք առաջնություններում ոչ մի պարտություն չեն կրել

ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկության 13-րդ տուրում «Տոտենհեմը» կրեց իր առաջին պարտությունը՝ զիջելով «Չելսիին» (1:2):

Այսպիսով, Եվրոպայի թոփ-5 լիգաների միակ ակումբները, որոնք ոչ մի պարտություն չեն կրել ազգային առաջնություններում, հանդիսանում են Պրիմերայի առաջատար «Ռեալը», Բունդեսլիգայի առաջատար «Լեյպցիգը» և «Հոֆենհայմը»:

«Ռեալը» չի պարտվել նաև Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղերում:
«Հոֆենհայմը» զիջել է «Քյոլնին» (1:2) Գերմանիայի գավաթի 1/16-րդ եզրափակչում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս