
ԴԱԻՇ-ի զինյալները Սինայի թերակղզում հրապարակավ հաշվեհարդար են տեսել սուֆի տարեց շեյխի հետ

Ծայրահեղական «Սինայի վիլայեթ» խմբավորման զինյալները, որոնք գործում են Եգիպտոսի Սինայի թերակղզու հյուսիսում, հրապարակավ հաշվեհարդար են տեսել շրջանի սուֆիզմի տարեց ուսուցչի հետ: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»:
Հեռուստաալիքը հրապարակել է սուֆի շեյխի նկատմամբ հաշվեհարդարի լուսանկարները: Ահաբեկիչները սպառնալիքի ներքո Էլ-Արիշ քաղաքում տանից դուրս են հանել շեյխ Սուլեյման Աբու Խարազին, ստիպել նրան ծնկի գալ ու գլխատել:
Շեյխ Աբու Խարազը եղել է Սինայում սուֆիզմի առավել հարգված ուսուցիչներից մեկը: Նա հարգվում էր իր հետևորդների կողմից որպես իսլամի այդ հոսանքի խորհրդանիշ, որը քարոզում էր խիստ ասկետիզմ ու բարձր հոգևոր արժեքներ: