
Մրցաշրջանը մեզ համար իսկապես, որ շատ դժվարին է. Տիգրան Գյոկչյան

Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանն անդրադարձել է հերթական պարտությանը:
«Բավականին երկար ժամանակ մենք առաջատարն էին, սակայն հոգնածությունը թույլ չտվեց ավարտել հանդիպումն այնպպես, ինչպես ուզում էինք: Այս մրցաշրջանը մեզ համար իսկապես, որ շատ դժվարին է, նոր թիմ ենք և մրցակիցներն էլ ուժեղ են: Մինչև մրցաշրջանի մեկնարկը մենք չունեցանք նախապատրաստական փուլ, որն այժմ անդրադառնում է մարզիկների ֆիզիկական վիճակի վրա»,- ասել է Գյոկչյանը:
Երևանի «Ուրարտու» տղամարդկանց բասկետբոլային ակումբը 8-րդ անընդմեջ պարտությունը կրեց ռուսական Սուպերլիգա 1ում: Տիգրան Գյոկչյանի սաներն առաջին քառորդում հաղթում էին 18:20, իսկ երկրորդում՝ 39:41 հաշվով: Սակայն հաջորդ երկու քառորդներում թիմը նախ զիջեց 62:57, այնուհետ 89:75 հաշվով: Հաջորդ հանդիպումը «Ուրարտու»-ն կանցկացնի նոյեբերի 22-ին՝ մրցելով Ռևդայի թիմի հետ: