
Նիդեռլանդները հայտնել են Եվրոպայում ԴԱԻՇ-ի տասնյակ զինյալների մասին

Եվրոպայում գործում է ԴԱԻՇ-ի 60-90 զինյալ, որոնք ներդրվել են ահաբեկչություններ նախապատրաստելու ու ԴԱԻՇ-ի կողմնակիցների հավաքագրման համար: Այս մասին հայտնում է ահաբեկչության դեմ պայքարի նիդեռլանդական ազգային կոորդինատոր Դիք Սխոֆը:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի հավաքագրողները «խնդրում են իրենց պոտենցյալ կողմնակիցներին չգնալ մարտնչելու Սիրիա և Իրաք, այլ ահաբեկչություններ նախապատրաստել Եվրոպայում»:
Դրա հետևանքն այն է, որ վերջին 6 ամսում այդ երկրներ գնացող և ԴԱԻՇ-ի շարքերին անդամակցող զինյալների թիվը չի ավելացել:
Սխոֆի գնահատականների համաձայն՝ Սիրիայում ու Իրաքում ընդհանուր առմամբ գտնվում է Եվրոպայի 4-5 հազար հավաքագրված զինյալ: