Բաժիններ՝

Էրդողանը պատմել է Պուտինի և Նազարբաևի հետ կուլիսային բանակցությունների մասին

Եվրամիությանն անդամակցությունը Թուրքիայի համար միակ տարբերակը չէ: Անկարան դիտարկում է Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու հարցը ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նուրսուլթան Նազարբաևի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Brexit-ը կարող է տարածվել, նման ձայներ են լսվում Ֆրանսիայից, Իտալիայից: Այդ պայմաններում Թուրքիան պետք է իրեն հանգիստ զգա: Պետք չէ ասել, որ Եվրամիությունը միակ տարբերակն է: Ինչո՞ւ Թուրքիան չդառնա ՇՀԿ-ի անդամ: Ես այդ մասին խոսել եմ Պուտինի և Նազարբաևի հետ: Թուրքիայի մասնակցությունը ՇՀԿ-ին ապահովում է գործողությունների մեծ ազատություն»,- հայտարարել է Էրդողանը թուրք լրագրողներին Ուզբեկստանից վերադառնալիս: Այս մասին հայտնում է Sabah թերթը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը հաջող է ընթանում:

«ՌԴ-ի հետ հարաբերությունները ներկայումս վատ չեն: Ամեն ինչ միանգամից չի ստացվի:

Դեկտեմբերի 5-6-ը մեր վարչապետը այց կկատարի Ռուսաստան, իսկ 2017թ. առաջին եռամսյակում տեղի կունենա ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը: Բարձր մակարդակով այցերը շարունակվում են»,- հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս