Բաժիններ՝

«Ես վերջապես պարտվեցի «Արսենալին»». Ժոզե Մոուրինիո

Պորտուգալացին գոհ է թիմից, բայց ոչ խաղի արդյունքից:

«Մենք այսօր լավագույն թիմն էինք: Ես չեմ ասում, որ մրցակիցը չէր ուզում հաղթել: Բայց ես ասում եմ, որ նրանք շանս չունեին հաղթելու: Նրանք չկարողացան լինել այն «Արսենալը», որին մենք սովոր ենք տեսնել:

Պաշտպանության տեսակետից մենք ֆենոմենալ էինք: Մենք ուժեղ էինք պրեսինգում, հակահարձակումների վերահսկողությունում և մրցակցի լավագույն ֆուտբոլիստների վերահսկողությունում: Ես գոհ եմ թիմից, բայց տեսնում եմ, որ մենք ԱՊԼ-ի ամենաանհաջողակ թիմն ենք, որովհետև դա իսկապես այդպես է»,- հայտարարել է Մոուրինիոն խաղից հետո, ում խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մոուրինիոն ավարտել է շփումը լրագրողների հետ հետևյալ արտահայտությամբ. «Վերջապես ես պարտվեցի «Արսենալին»:

«Մանչեսթեր Յունայթեդը» 12 խաղից հետո 19 միավորով գրավում է 6-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս