Ռոնալդուի էպիկական ճառը հանդերձարանում Եվրո-2016-ի հաղթանակից հետո
«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գեղեցիկ ճառ է արտասանել 2016թ. Եվրոպայի առաջնությունում իր ազգային թիմի տարած հաղթանակից հետո.
«Առաջին հերթին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այս մարդուն (մատնացույց է անում թիմի մարզիչ Ֆերնանդու Սանտուշին): Առանց նրա այս ամենը անհնարին կլիներ: Հետո ես ուզում եմ շնորհակալություն ասել ֆուտբոլիստներին, անձնակազմին և բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են թիմի համար: Ոչ ոք չէր հավատում Պորտուգալիային, բայց ճշմարտությունն այն է, որ մենք դա արեցինք:
Մենք բոլորս: Արեցինք դա: Ես շատ երջանիկ եմ, սա ամենաերջանիկ օրերից մեկն է իմ կյանքում: Մոռանանք անհատական տիտղոսների մասին, Չեմպիոնների լիգայի մասին:
Այստեղ և հիմա. ամենաերջանիկ պահն է իմ կյանքում: Ես լաց եմ եղել արդեն 3 կամ 4 անգամ, իմ եղբայրը ստիպված էր ասել, որպեսզի ես հանգստանամ, բայց ես պատասխանում էի. «Ուգո, չեմ կարող»:
Ես ասում եմ մաքուր սրտով, երդվում եմ որդուս կյանքով՝ ես շատ-շատ երջանիկ եմ: Ես կարող եմ սա ասել ևս 100 անգամ: Սա այն տիտղոսն է, որին ես ձգտել եմ իմ ամբողջ կյանքում: Շնորհակալություն բոլորին՝ խաղացողներին և մարզչական շտաբին: Եվ ես մեկ անգամ Ձեզ՝ մարզիչ: Ես շատ զգացված էի Ձեր հավատից: Շնորհակալություն բժիշկներին, անվտանգության աշխատակիցներին, Խոակինին, Ռիկարդուին, Միգելին, իմ եղբայրներին:
Մենք արժանի էինք սրան: Հիմա մենք Պորտուգալիայի պատմության մեջ ենք: Մենք մեր երկրի առաջին ազգային թիմն ենք, ում նման բան հաջողվեց»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը