Բաժիններ՝

«Դուրս ես գալիս ռինգ «Բավարիայի» դեմ՝ պատրաստ եղիր կապտուկներով հեռանալուն». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսվել է Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում «Բավարիայի» հետ անցկացրած տնային խաղի մասին կարծիքով, որն ավարտվեց իր սաների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

«Շատ ծանր էր: Հատվածներ եղան, երբ մենք իսկապես տառապում էինք: Երբ դուրս ես գալիս ռինգ «Բավարիայի» դեմ, ապա պետք է պատրաստ լինես նրան, որ կհեռանաս կապտուկներով: Դու պետք է ուղղակի կարողանաս մնալ ոտքի վրա. դա էլ հենց մեր նպատակն էր: Մենք գերազանց խաղ ցուցադրեցինք»,- ասել է Տուխելը:

«Բորուսիա» – «Բավարիա» խաղում միակ գնդակը 11-րդ րոպեին խփեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս