Բաժիններ՝

Կանադայում բողոքի բազմամարդ ցույցեր են անցկացվել Թրամփի դեմ

Կանադայում բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է «Ուկրինֆորմը»:

Տորոնտոյի փողոցներ է դուրս եկել նվազագույնը 1000 ցուցարար՝ չնայած վատ եղանակին:
Նրանք հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղից ուղևորվել են Թրամփին պատկանող հյուրանոցի մոտ: Ցուցարարները իրենց ձեռքերում պահել են ազդագրեր, որոնք դատապարտում են քսենոֆոբիան ու ռասիզմը:

Ճանապարհին Թրամփի հակառակորդները բախվել են նրա մի քանի տասնյակ կողմնակիցներին, սակայն իրավապահներն արագորեն բաժանել են նրանց:

Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է 1 կալանավորվածի մասին, սակայն չի հայտնել նրա ձերբակալման պատճառը, հայտնում է DW-ն: 1_640x1138 1911790_640x421 1911791_640x1138 1911792_640x1138 1911793_640x1138 1911794_640x421 1911797_640x1138 1911798_640x1138 1911799_640x1138 1911800_640x1138 1911801_640x1138

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930