
Պիցցա նրանց համար, ովքեր հետևում են իրենց կազմվածքին

Բաղադրիչները.
1. Դդմիկ – 2 հատ
2. Ձու – 3 հատ
3. Ալյուր – 1.5 ճ/գ
4. Սամիթ – 0.5 փունջ
5. Փխրեցուցիչ – 1 թ/գ
6. Լոլիկ – 1 հատ
7. Պինդ պանիր – 50 գ
8. Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
1. Պատրաստել խմորը: Դրա համար պետք է խառնել դդմիկը, ձուն, ալյուրը և սամիթը: Ավելացնել աղ և պղպեղ:
2. Պատրաստել խճողակը: Կտրատել լոլիկը: Քերել պանիրը:
3. Պիցցայի թխման կաղապարի մեջ դնել յուղաթուղթ: Լցնել խմորը:
4. Խմորի վրա շարել լոլիկը:
5. Վրան լցնել քերած պանիրը:
6. Դնել ջեռոցը 20-30 րոպե: Ջեռոցի տաքությունը պետք է լինի 180 աստիճան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը