Բաժիններ՝

Երիտասարդ բռնցքամարտիկներից երկուսին հաջողվել է հաղթանակ տոնել և դուրս գալ 1/8 փուլ

Սանկտ-­Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկան Հայաստանի 3 ներկայացուցիչներ, որոնցից 2-­ին հաջողվեց հաղթանակ տոնել և դուրս գալ 1/8 փուլ:

Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն` 56 կգ քաշային Վահե Բադալյանն իր առաջին մենամարտում պարտվեց ԱՄՆ-­ն ներկայացնող Մարկ Կաստրոյին: 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը հաղթեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսին, իսկ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը առավելության հասավ լատվիացի Արտուրա Ժինկովսկիի նկատմամբ:

Հիշեցնենք, որ հաղթանակ էր նաև տոնել նաև 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, ով վաղը կանցկացնի իր հերթական մենամարտը:

Հայաստանի ներկայացուցիչներից դեռևս պայքարը չի սկսել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Վերջինս պայքարի մեջ կներգրավվի 1/8 փուլից և իր առաջին մենամարտը կանցկացնի նոյեմբերի 22-­ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս