
Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդին» անհաջողակ է համարում ընթացիկ մրցաշրջանում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի կարծիով «կարմիր սատանաները» առաջնության ամենաանհաջող թիմն է:
«Մենք չէինք խաղում այն «Արսենալի» հետ ում սովորել էինք տեսնել խաղադշտում:
«Մանեսչթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի այս շրջանի գուցե ամենաանհաջող թիմն է: Բայց գոհ եմ ֆուտբոլիստենրի ցույց տված խաղից, շնորհակալ եմ նաև երկրպագուներից»,- Մոուրինիոյի խոսքերը մեջ է բերում BBC-ն:
Ֆուտբոլի անգլիայի առաջնութնան 12-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելով «Արսենալին» չկարողացավ հաղթել (1:1): Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանն արդեն որերորդ անգամ ընդգրկված չէր «Յունայթեդի» հայտացուցակում: