Բաժիններ՝

ՖԻՖԱ-­ի նախագահը ցանկանում է փոխել աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը

ՖԻՖԱ-­ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցանկանում է, որ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանն ավելի շատ ակումբներ մասնակցեն։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport­-ը, Ինֆանտինոն հայտարարել է, որ հնարավոր փոփոխությունները կարող են կատարվել 2019 թվականին։

«Այժմ առաջնության ձևաչափը բավականին բարդ է, անցկացման շրջանն էլ՝ անհարմար։ Առաջնությունն ավելի մեծ հետաքրքրություն կառաջացներ, եթե անցկացվեր հունիսի 10-­30-­ը և մասնակցեին աշխարհի տարբեր անկյուններից 32 ակումբներ»,­- ասել է ՖԻՖԱ-­ի նախագահը։

Նրա խոսքով՝ ֆուտբոլը միայն Եվրոպան կամ Հարավային Ամերիկան չէ։ «Աշխարհը փոխվել է։ Մենք պետք է այնպիսի ձևաչափ ընտրենք, որն ավելի շատ հետաքրքրություն կառաջացնի ինչպես մասնակիցների, այնպես էլ երկրպագուների շրջանում»,-­ նշել է Ինֆանտինոն:

Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցում են Եվրոպայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Օվկիանիայի ակումբային մրցաշարերի չեմպիոնները և հյուրընկալող երկրի ներկայացուցիչ։ Առաջնությունն անցկացվում է դեկտեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս