
ԲՀԿ-ն չի մասնակցի ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագծի քվեարկությանը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցի ՀՀ 2017թ. պետական բյուջեի նախագիխն ընդունելու քվեարկությանը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Մեզ համար զարմանալի է ֆինանսների նախարարի հայտարարությունը, թե Հայաստանում աղքատության մակարդակը մի փոքր նվազել է և կազմում է 30 տոկոս: Մենք հասկանում ենք, որ սա մտահոգիչ թիվ է և հեռու է գոհացուցիչ լինելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ երկրում զբաղվածության խնդիր կա, արտագաղթ կա ու նման պայմաններում հայտարարել, թե աղքատության թիվը նվազել է, լուրջ չէ: