1000 դրամները հնարավոր է՝ դառնան կամավոր

1000 դրամ պարտադիր վճարները կամավոր դարձնելու մասին առաջարկ է ներկայացվել, և հարցը ենթակա է քննարկման օրինագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Պարտադիր սկզբունքը կարող է լինել քննարկման առարկա: Իրոք, ստիպողաբար ոչինչ չի կարող անել: Նման առաջարկ անողները երևի ուզում են արդարացնել դեմ քվեարկելը: Զարմանալի էր, որ նմանատիպ առաջարկի ժամանակ կարող ենք ունենալ դեմ: Պետք չէ արդարանալ, մեր հանրությունը ներողամիտ է, կների»,- ասաց Վ. Բաղդասարյանը՝ հավելելով, թե Աստված չանի, որ կարիք ունենանք:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը չբացառեց, որ եթե քաղաքացիները գրավոր հրաժարվեն, այլևս պարտադիր չի լինի 1000 դրամի վճարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930