Գյումրի քաղաքում ավտոմեքենաներ են բախվել
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում՝ «Բեռլին» կոչվող պոլիկլինիկայի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հաղթանակի պողոտայի թիվ 25 հասցեում բախվել են «Mercеdes E320» մակնիշի 35 AF 001 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Խ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 35 ZC 040 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով «Mercеdes E320» մակնիշի վարորդը, ուղևոր՝ 1989 թ. ծնված Մ. Զ.-ը և «ՎԱԶ-2107» մակնիշի վարորդը, ուղևոր՝ 1986 թ. ծնված Վ. Ծ.-ը տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ Ս. Մ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: Բժիշկները Ս. Խ.-ի և Վ. Ծ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Մ. Զ.-ինը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: