«Խորհուրդ եմ տալիս «Մանչեսթեր Սիթիին» ձեռք բերել Ջանլուիջի Դոնարումային». Ջանլուիջի Բուֆոն
38-ամյա վետերանը դեմ չէր լինի թուլացնել «Միլանը»:
Sky Sport-ի լրագրողները խնդրել են Իտալիայի հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի»՝ Դոնարումային գնելու ցանկության մասին տեղեկությունը:
«Ես խորհուրդ կտայի «Մանչեսթեր Սիթիին» իրականացնել այդ տրանսֆերը: Նրանց համար դա լավ քայլ կլինի: Միևնույն ժամանակ, Ջիոն, այսպես թե այնպես, խաղում է փառապանծ թիմում: Եթե նա ինձ դիմի խորհուրդի համար, ես նրա հետ կխոսեմ հարազատ եղբոր նման»,- պատասխանել է Բուֆոնը:
Սեպտեմբերին Դոնարուման դարձավ Իտալիայի հավաքականի պատմության մեջ ամենաերիտասարդ դարպասապահը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը