Բաժիններ՝

Ծիրանից պատրաստված կրեմ՝ Լյուդովիկոս 14-րդի բաղադրատոմսով

Ծիրան. բաղադրատոմս Ալեքսանդր Դյումայից:

Հայտնի ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյուման սիրել է ծիրան և այս մրգով մի քանի բաղադրատոմսեր ընդգրկել է իր խոհարարական գրքում: Ալեքսանդր Դյուման գտնում էր, որ այս բաղադրատոմսում ռատաֆիան (լիկյորի տեսակ) կարելի է փոխարինել սպիտակ գինիով, բայց դրա հետ մեկտեղ՝ ճշտում էր. «Մի վերցրեք չափից ավելի համեղ կամ բուրումնալից գինի: Այն կմարի մրգի համը և բույրը»: Ինչպես պնդում էր Դյուման, այդ հիասքանչ կրեմի բաղադրատոմսը վերցված է «Արև-Արքա» Լյուդովիկոս 14-րդի ժամանակների բժշկական ձեռագրերից:

Բաղադրիչներ

1. Հասած ծիրան – 12 հատ
2. Շաքարավազ – 125 գ
3. Ռատաֆիա (կարելի է փոխարինել ծիրանի լիկյորով կամ սպիտակ գինիով) – 30 մլ
4. Ձվի դեղնուց – 8 հատ
5. Շաքարավազ – 120 գ

Պատրաստման եղանակը.

1. Լվանալ ծիրանները, կիսել, հեռացնել կորիզները: Վրան լցնել շաքարավազ, ավելացնել մի փոքր ջուր և եփել 15-20 րոպե: Սառեցնել:

2. Եփված ծիրանը դարձնել խյուս, ավելացնել ռատաֆիան (կամ գինի):

3. Առանձնացնել ձվերի դեղնուցները, խառնել շաքարավազի հետ և եփել գոլորշու վրա մինչև պնդանալը:

4. Ծիրանի խյուսն ավելացնել ձվի և շաքարավազի խառնուրդին, եփել:

5. Ձևավորել կրեմը ծիրանի կտորներով և անանուխի տերևներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս