Բաժիններ՝

Դոնալդ Թրամփը կփակի Ամերիկան օտարերկրյա ծրագրավորողների համար

ՏՏ ոլորտի մասնագետները, ովքեր ցանկանում են աշխատանք գնտել ԱՄՆ-ում, նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո մեծ դժվարությունների կհանդիպեն: Թրամփը նախատեսում է աշխատավայրերի մեծամասնությունը տրամադրել ամերիկացիներին:

Թրամփը պլանավորում է փոխել աշխատանքային H-1B վիզայի տրամադրման պայմանանները, որով ԱՄՆ-ում աշխատում են արտասահմանցի մասնագետները, այդ թվում նաև ծրագրավորողները: Վիզան կդառնա ավելի թանկ, որն ավտոմատ կերպով կկրճատի դիմորդների հոսքը: Թրամփն իր կողմնակից, Սենատի ներգաղթի ենթակոմիտեի ղեկավար Ջեֆ Սեշենսի հետ արդեն մշակում է համապատասխան օրինագիծը, հաղորդում է Computerworld-ը:

Փոփոխությունները մեծապես կազդեն հատկապես այն ընկերությունների վրա, որոնց աշխատակազմում ներգրավված են նաև Հնդկաստանից ծրագրավորողներ, քանի որ նրանք առավել կախված են ժամանակավոր վիզաներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930