Բաժիններ՝

Ադրբեջանի Աղդամի շրջանում ամուսինը հրկիզել է կնոջը

Ադրբեջանի Մախրիզլի Աղդամ շրջանի բնակիչ Իսմայիլ Ալիեւը բենզին լցնելու միջոցով հրկիզել է իր սեփական կնոջը` Կիմա Վելիեւային: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը:

Աղդամի շրջանի ոստիկանության հաղորդմամբ` Կիմա Վելիեւան ծանր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է շրջանային հիվանդանոց, նրա վիճակը կայուն ծանր է:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ադրբեջանում վերջին շրջանում ընտանիքի անդամների՝ միմյանց նկատմամբ կատարվող հանցագործությունների թիվն աճել է:

Հոգեբանները դրա գլխավոր պատճառներից մեկը համարում են Ադրբեջանում սկսված խորը տնտեսական ճգնաժամի պատճառով բնակչության շրջանում ագրեսիայի աճը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930