Բաժիններ՝

Թուրքիայի Մարդինի շրջանում պայթուն է որոտացել

Թուրքիայի Մարդինի Դերիք քաղաքում տեղակայված նահանգապետարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը: Պայթյունի արդյունքում Մարդինի նահանգապետ Ֆաթիհ Սաֆիթյուրքը, նրա երկու համհարզները եւ 2 քաղաքացի վիրավորվել են:

Ոստիկանության հաղորդմամբ` պայթյունն իրականացվել է ինքնաշեն պայթուցիկով: Սաֆիթյուրքը նահանգապետ է նշանակվել 2016 թվականի հուլիս ամսին:

Նահանգապետ նշանակվելուց հետո նա պահանջել էր հեռացնել Մարդինի նահանգապետարանի մուտքին փակցված հայերեն, քրդերեն, եւ թուրքերեն լեզուներով գրված «Դերիքի նահանգապետարան» ցուցանակը եւ դրա փոխարեն փակցնել Թուրքիայի դրոշը:

Պայթյունի մեջ կասկածվում են Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկները: Վերջին շրջանում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում շարունակաբար բախումներ եւ պայթուններ են գրանցվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս