Բաժիններ՝

Նախկին թենիսիստ Դավիթ Նալբանդյանը վթարի է ենթարկվել

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, ATP շարքի 11 մրցաշարերի հաղթող, 2002թ. «Ուիմբլդոնի» եզրափակչի մասնակից, ծագումով հայ հայտնի արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Արգենտինայի ավտոռալիում վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է mundod.lavoz.com.ar-ը, թենիսիստի առողջությանը վտանգ չի սպառնում: cwrku-rwqaeq0tr_640x420

«Այժմ ես ադրենալին եմ ստանում այլ ասպարեզում: Պրոֆեսիոնալ մարզիկները ադրենալին են ստանում ամեն օր, իսկ կարիերայի ավարտից հետո ադրենալինի պակաս է զգացվում: Այդ պատճառով էլ փորձում եմ ինձ ավտոարշավորդի դերում»,- նշել է 34-ամյա Նալբանդյանը:

Նալբանդյանը պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան ավարտել է 2013թ.: Թենիսիստը վթարի էր ենթարկվել նաև 2015թ. ապրիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930