
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Goal.com-ի վարկածով տարվա 50 լավագույն ֆուտբոլիստների շարքում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Goal.com-ի վարկածով ընթացիկ տարվա 50 լավագույն ֆուտբոլիստների թվում: Մխիթարյանը հանգրվանել է 36-րդ հորիզոնականում: Կայքն առայժմ ներկայացրել է 31-50-րդ տեղերում ընդգրկված ֆուբոլիստներին:
«27-ամյա ֆուտբոլիստի կարիերան «Օլդ Տրաֆորդում» այնքան էլ հաջող չսկսվեց, սակայն հարձակողական ոճի կիսապաշտպանը փայլուն էր հանդես գալիս անցած մրցաշրջանում` Բունդեսլիգայում՝ «Բորուսիա»-ի կազմում դառնալով 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:
Կարելի է ենթադրել, որ կայուն խաղային պրակտիկա ստանալու դեպքում, Մխիթարյանը կարդարացնի իր տրանսֆերի համար 42 միլիոն եվրո վճարելը»,- գրել է կայքը: