Բաժիններ՝

Մոնտենեգրոյի հավաքականի մարզիչը խոսել է Հայաստանի դեմ խաղի, Արթուր Պետրոսյանի և Հենրիխ Մխիթարյանի մասին

Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշ Տումբակովիչը գտնում է, որ իր թիմն ունակ է նոյեմբերի 11­-ին կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղում հաղթանակ տանել, եթե բոլոր խաղացողները կատարեն իրենց խնդիրներն ու գործեն նվիրվածությամբ: «Մենք պետք է խաղանք երեք միավորի համար, բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր խաղացողները 100 տոկոսով կատարեն իրենց առաջադրանքները և գործեն միասնական»,­ ինչպես փոխանցում է reprezentacija.me­-ն, ասել է Տումբակովիչը:

Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում Հայաստանի հավաքականին, ով ունի նոր գլխավոր մարզիչ: «Նա երիտասարդ մարզիչ է, որը քիչ փորձ ունի մեծահասակների ֆուտբոլում: Սակայն նորանշանակ լինելու գործոնը միշտ թիմի համար լրացուցիչ խթան է: Բնականաբար, նրանք կփորձեն հասնել փոփոխությունների թիմում և տանել տնային հաղթանակ»,-­ ասել է Տումբակովիչը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ ունեն ամբողջական պատկերացում Հայաստանի հավաքականի մասին: «Հենրիխ Մխիթարյանը դանիացի Էրիկսենի և ռումինացի Ստանչուի մակարդակի խաղացող է: Նա կարող է իր վրա վերցնել խաղն ու կատարել վճռական փոխանցում: Այն փաստը, որ նա հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»­ում, արդեն խոսուն է»,-­ ասել է Տումբակովիչը:

Աշխարհի առաջնության ընտրական խմբում առաջին երեք խաղերից հետո Մոնտենեգրոն և Լեհաստանն ունեն 7­ական միավոր, ռումինիան` 5, Դանիան` 3, Ղազախստանը` 2 միավոր: Հայաստանի ընտրանին կրել է երեք պարտությունը և դեռևս միավոր չի վաստակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս