Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է «Թրամփի օգտին» քվեարկելու որոշման մասին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ժամանել է Նյու Յորքի ընտրատեղամասերից մեկը, որպեսզի քվեարկի: Այդ մասին ուղիղ եթերում տեղեկացրել է Fox News հեռուստաընկերությունը:

Թրամփը ժամանել է կնոջ ուղեկցությամբ, ողջունել ընտրողներին` նշելով, որ «ամեն ինչ լավ է»: «Այո, ես ընդունեցի վերջնական որոշում: Ես որոշեցի քվեարկել Թրամփի օգտին»,- Fox&Friends­-ի հետ զրույցում նշել է Թրամփը` ընդգծելով, որ մտադիր է հաղթել բազմաթիվ նահանգներում: «Ով գիտե, թե ինչ կպատահի, բայց մենք մտադիր ենք հաղթել»,­ ասել է հանրապետական թեկնածուն:

Թրամփը կրկին կրկնել է, որ վերջին հարցումները, որոնց մեծ մասը խոսում է Քլինթոնի հաղթանակի մասին, ճշմարիտ չեն: «ԶԼՄ-­ներն իրենց շատ անարդար են պահում, խիստ անարդար: Եվ ես կարծում եմ, որ հարցումների մեծ մասը խաբեություն են: Չեմ կարծում, որ նրանք հարցրել են մարդկանց, կարծում եմ, որ նրանք ուղղակի թվեր են մտածել»,-­ Թրամփի խոսքն է մեջբերել Politico­-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս