Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է «Լորյեն»­-ը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին նշանակվել է ֆրանսիական «Լորյեն»­-ի գլխավոր մարզիչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»­ը, վկայակոչելով «Լորյեն»­-ի պաշտոնական կայքը, պայմանագիրը կնքվել է մինչ գործող մրցաշրջանի ավարտը:

Ֆրանսիայի առաջնության 12 տուրից հետո «Լորյեն»-­ն ունի 7 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Կարիերայի ընթացքում Կազոնին հանդես է եկել «Կան»-­ում, «Տուլոն»­-ում, «Ռասինգ»­-ում, «Մարսել»­-ում, ինչպես նաև Ֆրանսիայի հավաքականում:

Մարզչական կարիերան սկսել է 1999-­ին` «Մարսել»­-ում: Կազոնին գլխավորել է «Կան»­-ը, «Բաստիա»-­ն, «Էվիան»­-ը, «Օսեր»­-ը, «Վալանսյեն»­-ը, Թունիսի «Էտուալ դյու Սահել»­-ը, «Ստադ Տունիզյեն»­-ը, հունգարական «Վիդեոտոն»-­ը: Հայաստանի հավաքականում նա աշխատել է 2004-­2005 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս