Բաժիններ՝

Սերխիո Ռամոսը «Ռեալի» լավագույն ավտոարշավորդն է

Ավտոմեքենաների հայտնի գերմանական արտադրողը՝ Audi-ն օրերս Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների համար կազմակերպել էր կարտինգի մրցումներ:

Առաջին էտապում սերուցքայինների ֆուտբոլիստները պետք է կատարեին 3 շրջան, որոնց արդյունքում ընտրվել են 12 լավագույնները, որոնք էլ անցել են եզրափակիչ: real2_640x420

Եզրափակչում ամենաարագը եղել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Երկրորդը դարձել է պաշտպանությունում նրա խաղընկեր Նաչոն:

Ամենավատ արդյունքները ցույց են տվել Մոդրիչը, Լուկաս Վասկեսը, Կարվախալը և Իսկոն:
Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը չեն մասնակցել ավտոարշավին՝ վնասվածք ստանալու ռիսկի պատճառով:

Մասնակցությունից հրաժարվել է նաև Քարիմ Բենզեման, ով վնասվածք ունի: real1_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս