
«Մոուրինիոն անկեղծ չէ Մխիթարյանի մասին խոսելիս». Շիրեր

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին այս անգամ խոսել է «Նյուքասլի» և «Բլեքբեռնի» նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը:
Շիրերը նշել է, որ Մոուրինիոն անկեղծ չէ Մխիթարյանի մասին խոսելիս: Երբ Ժոզեն ասում է, որ Մխիթարյանը մտնում է իր նպատակների մեջ, բայց անգամ մի քանի րոպե խաղաժամանակ չի տրամադրում նրան, տարօրինակ զգացմունքներ են առաջանում: Ըստ Շիրերի՝ հարց է առաջանում, թե ինչու՞ Մոուրինիոն թույլ տվեց իրականացնել Մխիթարյանի տրանսֆերը: Ֆուտբոլիստը կարծիք է հայտնում, որ ինչ-որ մեկը նպաստել է, որ Մխիթարյանի տրանսֆերն իրականանա:
«Մխիթարյանի նման ֆուտբոլիստը չպետք է նստի պահեստայինների նստարանին: Այն էլ «Բերնլիի» հետ խաղի ժամանակ:
Հիշեք Դի Մարիային, Կագավային: Չնայած նրանք գոնե խաղում էին: Չեմ բացառում, որ Մխիթարյանը կխնդրի տրանսֆերի հանել իրեն»,- նշել է Շիրերը:
Սիրարփի Աղաբաբյան