Բաժիններ՝

Անուշաբույր մեղրաբլիթ՝ պատրաստված կեֆիրով

Այս մեղրաբլիթներ (Пряник) կհիշեցնեն Ձեզ Ձեր մանկության համերը:

Բաղադրիչները.

1. Կեֆիր (մածուն) – 350 մլ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Ձվի 2 դեղնուց և 1 սպիտակուց
4. Մեղր – 1 ճ/գ
5. Բուսայուղ – 3 ճ/գ
6. Սոդա – 1 թ/գ
7. Ալյուր – մոտ 2-3 բաժակ

Պոմադկա.

1. Ձվի 1 սպիտակուց
2. Շաքարավազ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը.

1. Առանձնացնել 1 ձվի սպիտակուցը: Այն հետո պետք է գալու:

2. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղրը և կեֆիրը:

3. Ալյուրը խառնել սոդայի հետ: Աստիճանաբար միացնել բոլոր բաղադրիչները: Պետք է ստացվի բավականին պինդ խմոր:

4. Սեղանի վրա բացել խմորը մոտ 1 սմ հաստության:

5. Բաժակով ձևավորել մեղրաբլիթները և շարել պերգամենտով պատած տապակի վրա:

6. Թխել նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:

7. 3 ճ/գ շաքարավազը հարել նախօրոք այն կողմ դրած սպիտակուցով: Ստացված պոմադկայով պատել մեղրաբլիթները: Դա պետք է անել շատ արագ, քանի դեռ մեղրաբլիթները չեն սառչել:

8. Պոմադկայով պատելուց հետո թխել ևս 10 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։