Բաժիններ՝

Հայազգի դիզայներ Ալեքսանդր Հարությունովը ներկայացրել է իր նոր հավաքածուն

Alexander Arutyunov բրենդը հիմնադրվել է 2011 թվականին: Հենց այդ թվականին հայազգի դիզայներ Ալեքսանդր Հարությունովը ներկայացրեց իր առաջին անհատական ցուցահանդեսը: Այդ ժամանակից ի վեր դիզայները տարին 2 անգամ ներկայացնում է pret-a-porte հավաքածուներ:

Դիզայներ Ալեքսանդր Հարությունովը ծնվել և մեծացել է Վրաստանում: Հայրենի քաղաքի նկատմամբ սերն ու հիացմունքը փոխանցվում է բրենդի հեղինակած բոլոր իրերին: Շատ հաճախ հենց Թբիլիսիի ճարտարապետությունն է ոգեշնչում Ալեքսանդրին նոր հավաքածուները ստեղծելիս:

Ինչպես նաև Alexander Arutyunov բրենդն ամեն տարի թողարկում է աքսեսուարներ, պայուսակների, գոտիների հավաքածուներ: Աքսեսուարները ստեղծելիս Ալեքսանդրը հաճախ համագործակցում է երիտասարդ նկարիչների, ոսկերիչների և հմուտ արհեստավորների հետ:

2014թ. աշնանն առաջին անգամ ներկայացվել է ոսկերչական իրերի Alexander Arutyunov Jewelry հավաքածուն:

Ներկայանում ենք Ալեքսանդր Հարությունովի նոր՝ 2016-2017 աշուն-ձմեռ հավաքածուն: 1_640x961 2_640x961 boy_0240_640x961 boy_0274_640x961 boy_0312_640x961 boy_0330_640x961 boy_0356_640x961 boy_0398_640x961 boy_0463_640x961 boy_0473_640x961 boy_0491_640x961 boy_0526_640x961 boy_0786_640x961 boy_0843_640x961 boy_0899_640x961 boy_0951_640x961 boy_1088_640x961 boy_1125_640x961 boy_1189_640x961 boy_1216_640x961

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։