Չկարողացանք մեր գաղափարներն իրացնել հասարակության լայն շերտերում. Սասուն Միքայելյան. armtimes.com

Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ համաժողով է անցկացնում, որպեսզի վարչության նոր կազմ ընտրի:

ՔՊ հիմնադիր անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն իր ելույթում հայտարարեց, որ քաղաքական ուժերի կողմից ձեւավորված դաշինքները սպառվել են եւ չեն կարողացել համախմբվել եւ միակ դաշինքը, որ կարող էր հաջողություն ունենալ, դա միասնություն դաշինքն էր, որ ունեցավ ողբերգական վախճան:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին նա ասաց, որ կուսակցության տարածքային կառույցները դեռեւս ձեւավորման փուլում մասնակցել են ընտրություններին գրանցելով ե՛ւ հաջողություներ, ե՛ւ անհաջողություններ: «Չկարողացանք մեր գաղափարներն իրացնել հասարակության լայն շերտերում, որն էլ պատճառ դարձավ վարչության քաղաքական որոշմանը՝ հրաժարականին»,- Սասուն Միքայելյանի խոսքերն է մեջբերում armtimes.com-ը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31