ԱԺ ընտրություններին ՔՊ-ն հնարավոր է դաշինքով մասնակցի. Նիկոլ Փաշինյան. armtimes.com

Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արտահերթ համաժողով է անցկացնում, որպեսզի վարչության նոր կազմ ընտրի:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կուսակցությունն ունի իր պատկերացումները, սակայն չեն ասում, որ դա բացարձակ ճշմարտություն է, իսկ մյուսներինը՝ ոչ: «Սա քաղաքական պրոցես է եւ մենք պատրաստ ենք մեր պատկերացումներով մասնակցել քննարկումների, խոսել խնդիրների, դրանց լուծման միջոցների եւ նպատակների մասին, եւ բոլոր այն ուժերի հետ, ում հետ մենք համընկնումներ կունենանք այս հարցերում, պատրաստ ենք քննարկել համագործակցության հետագա ֆորմատները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նախկինում ՔՊ-ն ասում էր, որ եթե կան այնպիսի ուժեր, որոնց հետ կան նպատակների եւ միջոցների, պատկերացնումների համընկնում, ապա առաջարկում են բանակցություններ սկսել մեկ կուսակցություն դառնալու մասին:

Armtimes.com-ի հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ բացառված չի, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցեն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս