Բաժիններ՝

Քոնոր Մաքգրեգորը Ալվարեսի հետ մենամարտից հետո կարող է դադարեցնել կարիերան, որպեսզի ամուսնանա

Ինչպես հաղորդում է The Sun-ը, կիսաթեթև քաշային կարգում UFC չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Էդի Ալվարեսի հետ UFC մրցաշարի շրջանակներում կայանալիք մենամարտից հետո կարող է դադարեցնել կարիերան:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկության, Մաքգրեգորը կանի դա, որպեսզի ամուսնանա Դի Դևլինի հետ, ում հետ վաղուց արդեն հանդիպում է և ով հնարավոր է երեխայի է սպասում նրանից:

Ընդ որում, Քոնորը մտադիր է ավարտել կարիերան և կարող է վերադառնալ մեկ տարի հետո՝ ինչ-որ մեծ մենամարտի համար:

Մաքգրեգորի և Ալվարեսի մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։